Բիլիարդի բաց առաջնություն
Բիլիբոմ ակումբը իր հնգամյա գործունեության ընթացքում կազմակերպել է մի շարք մրցաշարեր, բայց դրանք բոլորն անց են
կացվել ակումբի անդամների (Բիլիբոմ քարտատերերի) և հյուրերի միջև:
Այժմ մենք սկսում ենք մրցաշարերի նոր շարք` ոլորտային ուղղվածությամբ, որոնց մասնակիցները կլինեն ֆինանսիստներ,
իրավաբաններ, լրագրողներ, բժիշկներ, նկարիչներ և այլոք:
Մենք պատրաստ ենք համագործակցելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Այժմ առաջիկա առաջնության մասին:
Ընթացակարգ
Հետևյալով սահմանվում է ոլորտային ուղղվածությամբ բիլիարդի բաց առաջնությունների անցկացման կարգն ու պայմանները:
1. Կազմակերպիչը
1.1. Բիլիբոմ Բիլիարդ Ակումբ: Հասցե` Կոմիտասի պող., 51 շենք, 2-րդ հարկ:
1.2. Պատասխանատու` ակումբի մենեջեր` Գրիգոր Թոքաթլյան:
2. Մասնակիցները
2.1. Բանկային, ապահովագրական, աուդիտորական, վարկային, ներդրումային և այլ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներ (ինչպես կազմակերպության անունից, այնպես էլ իրենց անունից, իրենց հաշվին):
2.2. Առաջնությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած ինչպես տղամարդիկ, այնպես էլ` կանայք: Առաջնությունը սիրողական է, այսինքն` սպորտային կարգ ունեցողները չեն կարող մասնակցել: Տվյալ կետը խախտողին կգրանցվի պարտություն և նա կհեռացվի առաջնությունից:
2.3. Առաջնությանը մասնակցելու համար պետք է ներկայացնել անձնագրի և աշխատանքային գրքույկի (կամ աշխատանքի ընդունման հրամանի) պատճենները:
3. Առաջնության մասին
3.1. Խաղի տեսակը` "Динамичная Пирамида"
3.2. Անցկացման օրը` 26-27.06.2010թ.:
3.3. Գրանցման վերջնաժամկետը` 25.06.2010թ.:
3.4. Վիճակահանությունը` 26.06.2010թ. ժամը 10:00-ին:
3.5. Մասնակիցների քանակը` նվազագույնը 10, առավելագույնը 32:
3.6. Մասնակցության վճարը յուրաքանչյուր մասնակցի համար` 10 000 դր կանխիկ տեղում կամ բանկային փոխանցումով ("փոխանցման նպատակ" տողում նշել "Մասնակցության վճար և Անուն Ազգանուն"):
Բանկային փոխանցումով վճարելու դեպքում 2.3 կետում նշված փաստաթղթերի պատճենների հետ ներկայացնել նաև վճարման անդորրագրի պատճենը: Վերջնաժամկետը մինչև 24.06.2010թ.:
Մասնակցության համար վճարված գումարները չեն վերադարձվում մասնակցին, եթե նա խախտել է սույն ընթացակարգի կետերից որևէ մեկը և այդ պատճառով զրկվել առաջնությանը մասնակցելու իրավունքից:
3.7. Անցկացման ձևը` մինչև 2 հաղթանակ. Իսկ եզրափակչում` մինչև 3 հաղթանակ: Առաջնությունը օլիմպիական կարգով չի անցկացվում, այսինքն մի փուլում պարտվողը դեռ հնարավորություն ունի հասնելու մինչև եզրափակիչ:
3.8. "Динамичная Пирамида" խաղի կանոններին և առաջնության անցկացման աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:
3.9. Առաջնության կազմակերպիչը հավաքված գումարի սահմաններում ապահովում է խաղասրահը, մրցավարությունը, մրցանակաբաշխությունը և առաջնության լուսաբանումը:
4. Մրցանակային ֆոնդը
4.1. Մրցանակային ֆոնդը` 130 000 դրամ կանխիկ կամ 230 000 դրամ` ԲԻԼԻԲՈՄ քարտերով:
- Առաջին տեղ ...... 60 000 դրամ կամ 95 000 դրամ "Ստանդարտ" քարտով
- Երկրորդ տեղ ..... 40 000 դրամ կամ 65 000 դրամ "Ստանդարտ" քարտով
- Երրորդ տեղ ...... 30 000 դրամ կամ 50 000 դրամ "Ստանդարտ" քարտով
- Լավագույն սերիայի համար ........ 10 000 դրամ "Հյուր" քարտով
- Հանդիսատեսի համակրանք ........ 10 000 դրամ "Հյուր" քարտով
Առաջինից երրորդ տեղեր զբաղեցնողները կպարգևատրվեն նաև դիպլոմներով:
4.2. Մնացած մասնակիցներից յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է ակումբում լրացնել հայտը և ստանալ "Հյուր" քարտ` համալրված 5 000 դրամով:
5. Խախտումներ և տուգանքներ
5.1. Խաղերի հետ կապված ցանկացած բողոք քննարկվում է առաջնության պատասխանատուի և գլխավոր մրցավարի կողմից: Կայացված որոշումները բողոքարկման ենթակա չեն:
5.2. Մասնակիցը պարտավոր է հետևել ժամանակացույցին և իր խաղը սկսվելու պահին լինել դահլիճում:
5.3. Խաղի ընթացքում արգելվում է ծխել, աղմկել կամ խանգարել: Խախտողին անմիջապես գրանցվում է պարտություն և նա հեռացվում է առաջնությունից:
Բիլիբոմ Բիլիարդ Ակումբ
ք. Երևան, 0014, Կոմիտասի պող., շենք 51, 2-րդ հարկ
Հեռ.` (010) 23 04 98, (010) 23 03 98, (093) 00 60 90
E-mail:
URL: www.bilibom.am
|
"Պռովիդենզա" ՍՊԸ
ՀՎՀՀ 00083954
Հ/Հ 1930002186540100
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ
|
Գրանցված մասնակիցներ
Հովհաննիսյան Արման - "Կասկադ Ինշուրանս" ՓԲԸ
Հարությունյան Վարդգես - "Մալաթիա ՈՒՎԿ" ՍՊԸ
Վարդիկյան Գրիգոր - "Ադամանդ" ԵԱՀԲ
Մկրտչյան Դավիթ - "Արամ Առաքելյան" Ա/Ձ - ԿԲ Լից. 547
Մարուխյան Գարեգին - "ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ" ՍՊԸ
Խաչատրյան Հայկ - "Սմարտ Տեխ" ՍՊԸ
Ֆանյան Արսեն - "Սմարտ Տեխ" ՍՊԸ
Մկրտչյան Արմեն - "Պետական Գնումների Գործակալություն"
Հովեյան Մարատ - "ՊԵԿ"