Facebook
Poker
Նորություններ
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ Ակումբի անդամների միջև
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ ակումբում։ Սկիզբը՝...
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ Ակումբի անդամների միջև
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ ակումբում։ Սկիզբը՝...
FIFA 2018
Դիտեք FIFA 2018-ի խաղերը մեր ակումբում: 4 մեծ LCD հեռուստացույց ...
Լոգին`
Գաղտ.`
Չե՞ք հիշում
 
Գրանցում
ԲԻԼԻԲՈՄ քարտ
Առանց կայքի ղեկավարության նախնական համաձայնության արգելվում է նյութերի ամբողջական կամ մասնակի կրկնօրինակումը:
© 2019 "Բիլիբոմ" ակումբ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ ԱԿումբի անդամների միջև

Բիլիբոմ ակումբը շարունակում է բիլիարդի մրցաշարերի շարքը:

Առաջիկա առաջնության մասին:

Ընթացակարգ

1. Կազմակերպիչը

1.1. Բիլիբոմ Բիլիարդ Ակումբ: Հասցե` Կոմիտասի պող., 51 շենք, 2-րդ հարկ:
1.2. Պատասխանատու` ակումբի տնօրեն` Գրիգոր Թոքաթլյան:

2. Առաջնության մասին

2.1. Խաղի տեսակը` "Կոմբինացված բուրգ" (Сибирь)
2.2. Անցկացման օրը` 25-26.05.2019թ.:
2.3. Գրանցման վերջնաժամկետը` 25.05.2019թ. 10:00:
2.4. Վիճակահանությունը` 25.05.2019թ. ժամը 10:00-ին:
2.5. Մասնակիցների քանակը` նվազագույնը 16, առավելագույնը 32:
2.6. Մասնակցության վճարը` մինչև 22.05.2019թ.` 5.000 դր, 22.05.2019թ-ից հետո 6.000 դր: Վճարումը կարող եք կատարել նաև բանկային փոխանցումով:
2.7. Անցկացման ձևը` 2-ից մինչև 3 հաղթանակ՝ կախված մասնակիցների քանակից: Առաջնությունը օլիմպիական կարգով չի անցկացվում, այսինքն մի փուլում պարտվողը դեռ հնարավորություն ունի հասնելու մինչև եզրափակիչ:
2.8. "Կոմբինացված բուրգ" խաղի կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:

3. Մրցանակային ֆոնդը

Մասնակցության վճարներից հավաքված ամբողջ գումարը (առնվազն 80.000 դր` 16 մասնակցի դեպքում) + բոնուսներ Բիլիբոմ Ակումբի կողմից:

  • Առաջին տեղ - 50%
  • Երկրորդ տեղ - 30%
  • Երրորդ տեղ - 20%

Առաջին տեղ զբաղեցնողը կպարգևատրվի նաև դիպլոմով:

4. Խախտումներ և տուգանքներ

4.1. Խաղերի հետ կապված ցանկացած բողոք քննարկվում է առաջնության պատասխանատուի կողմից: Կայացված որոշումները բողոքարկման ենթակա չեն:
4.2. Մասնակիցը պարտավոր է հետևել ժամանակացույցին և իր խաղը սկսվելու պահին լինել դահլիճում: Թույլատրելի ուշացում` 10 րոպե:
4.3. Առաջնության կազմակերպիչը կարող է չթույլատրել ցանկացած անձի մասնակցությունը` առանց որևէ բացատրության:

Բիլիբոմ Բիլիարդ Ակումբ
ք. Երևան, 0014, Կոմիտասի պող., շենք 51, 2-րդ հարկ
Հեռ.` (010) 23 04 98, (010) 23 03 98, (093) 00 60 90
E-mail:
URL: www.bilibom.am
"Պռովիդենզա" ՍՊԸ
ՀՎՀՀ 00083954
Հ/Հ 1930002186540100
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ
Billiard Club Bilibom