Բիլիբոմ քարտ
"ԲԻԼԻԲՈՄ" բիլիարդ ակումբը 4 տարվա գործունեությունից հետո իր ակումբի այցելուներին ներկայացրեց "ԲԻԼԻԲՈՄ" քարտ
համակարգը, որն իր մեջ ներառում է ակումբային և կուտակային քարտեր:
"ԲԻԼԻԲՈՄ" քարտերը տրամադրվում են անվճար: Ցանկացած այցելու կարող է ձեռք բերել "ԲԻԼԻԲՈՄ" քարտ, բայց
պետք է հետևել որոշակի ընթացակարգի:
Ցանկացողները նախ պետք է ակումբում կամ առցանց մեր կայքում լրացնեն տրամադրված հայտը, որից հետո մեկ շաբաթվա ընթացքում կտրամադրվի
"Հյուր" քարտ:
"Հյուր" քարտը դեռ զեղչ չի նախատեսում, այն կուտակային քարտ է: Ամեն անգամ` նախքան վճարելը,
քարտատերը ներկայացնում է իր քարտը, որը իդենտիֆիկացվում է համակարգչի կողմից, և քարտի վրա կուտակվում են վճարած
բոլոր հաշիվները: 35 000 դրամի շեմին հասնելով` քարտատիրոջ քարտը փոխարինվում է "Ստանդարտ" քարտով:
|
|
|
"Ստանդարտ" քարտը անվանական քարտ է, որը տալիս է 5% զեղչի իրավունք, ինչպես նաև հաջորդ` "Բիզնես" քարտ ստանալու
հնարավորություն:
|
|
Այստեղ արդեն բիլիարդի կուտակային շեմը 350 000 դրամ է: Մենք կարծում ենք, որ սա
այնքան էլ բարձր շեմ չէ, առավել ևս, որ կա "Բեր ընկերոջդ" հնարավորությունը: Այսինքն ցանկացողներին կտրամադրվի "Հյուր" քարտ, որը կարելի է փոխանցել ցանկացած "ընկերոջ": "Ընկերների"
քարտերը փախկապակցված են, և "Հյուր" քարտի շեմը լրանալուն պես, կուտակված գումարի (35 000 դր) չափով կհամալրվի նաև "Հյուր" քարտը հանձնողի կուտակային գումարը:
|
"Ստանդարտ" քարտը փոխարինվում է "Բիզնես" քարտով, բայց այստեղ կուտակվում են ոչ միայն բիլիարդի համար
վճարած գումարները, այլ նաև` բարի:
Ակումբում կարող եք ճշտել, թե ինչքան է կուտակվել Ձեր քարտի վրա: Բացի դրանից, քարտատերերը կարող են
գրանցվել կայքում և ստանալ ամբողջական ինֆորմացիա իրենց հաճախումների մասին: Մեզ մոտ ամեն ինչ արդար է և
թափանցիկ:
|
|
|
|
|
Առավելագույնը կարող եք հասնել 15% զեղչի և’ բիլիարդի, և’ բարի համար, որը մեր կարծիքով այնքան էլ վատ չէ:
Բայց սա ամենը չէ: Ակումբի անդամներին (կախված քարտի տեսակից) տրամադրվում են տարբեր արտոնություններ.
անվճար ձեռնոց, անվճար կաշվե կոճակ և փոխում, սեղան պատվիրելու հնարավորություն, խաղաձողի անվճար պահում
ակումբում և այլն: Մանրուքներ են, բայց հաճելի է:
|
Բոլոր քարտերին տրվում է անհատական շտրիխ-կոդ:
Քարտը տալիս է նաև համապատասխան զեղչ մեր խանութից գնում կատարելիս:
"ԲԻԼԻԲՈՄ" քարտը կորցնելու կամ վնասելու դեպքում քարտատերը պետք է այդ մասին տեղեկացնի ակումբին,
որպեսզի տրամադրվի նոր վերաթողարկված քարտը: Վերաթողարկված քարտի արժեքն է 2 000 դրամ:
"ԲԻԼԻԲՈՄ" քարտերը հանդիսանում են ակումբի սեփականությունը և ցանկացած պահի կարող են ապաակտիվացվել
տնօրինության հայեցողությամբ:
Բոլոր քարտերը կվերանայվեն 01.01.2011թ.:
Քարտերի հետ կապված բոլոր հարցերով զանգահարել (093) 00 60 90 հեռախոսահամարով: