Facebook
Poker
Նորություններ
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ Ակումբի անդամների միջև
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ ակումբում։ Սկիզբը՝...
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ Ակումբի անդամների միջև
Բիլիարդի փակ առաջնություն Բիլիբոմ ակումբում։ Սկիզբը՝...
FIFA 2018
Դիտեք FIFA 2018-ի խաղերը մեր ակումբում: 4 մեծ LCD հեռուստացույց ...
Լոգին`
Գաղտ.`
Չե՞ք հիշում
 
Գրանցում
ԲԻԼԻԲՈՄ քարտ
Առանց կայքի ղեկավարության նախնական համաձայնության արգելվում է նյութերի ամբողջական կամ մասնակի կրկնօրինակումը:
© 2019 "Բիլիբոմ" ակումբ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Բիլիարդի դասընթացներ

Ցանկանում եք սովորել խաղալ բիլիարդ:

Խաղալ լավ և գեղեցիկ:

Լավացնել խաղի որակը:

Բիլիբոմ Ակումբը առաջարկում է անհատական դասընթացներ բոլոր ցանկացողներին:

Մենք պատրաստ ենք տարիների ընթացքում ձեռք բերած փորձով և գիտելիքներով կիսվել Ձեր հետ:

Բիլիբոմ Ակումբում բոլոր ցանկացողները` անկախ տարիքից, սեռից և խաղային գիտելիքներից, կարող են սովորել խաղալ բիլիարդ և/կամ լավացնել խաղի որակը:

Մենք անցկացնում ենք դասընթացներ համաշխարհային ճանաչում ունեցող մարզիչների կողմից կիրառվող մեթոդաբանությամբ:

Մեր դպրոցի մի քանի առավելություններ.

  • մեզ մոտ Դուք կարող եք ընտրել դասընթացների Ձեզ հարմար գրաֆիկը
  • անընդնմեջ առաջարկում ենք ակցիաներ և նվերներ
  • գործում է զեղչերի ճկուն համակարգ
  • աբոնեմենտներ բիլիարդ սովորողների համար

Գնացանկ

Անհատական դասընթացները անցկացվում են նշված երկու տարբերակներից որևէ մեկով.

  • 10 դասընթաց 15 000 դր + բիլիարդի ժամավճար
  • 1 դասընթաց 2 000 դր + բիլիարդի ժամավճար

1 դասընթացի տևողությունը – 1 ժամ:

Ինչպես նաև մարզիկները կարող են գնել Բիլիբոմ Ակումբի 10 և 20 ժամանոց աբոնեմենտները` համապատասխամաբար 10 000 և 20 000 դր: Աբոնեմենտների գնի մեջ ներառված չեն մարզչի ծառայության վճարը:

Ակցիա

20 ժամանոց աբոնեմենտ գնելիս կստանաք նվեր` ուսուցողական DVD սկավառակ:

Եվս մեկ հետաքրքիր առաջարկ նրանց համար, ովքեր ցանկանում են խաղալ բիլիարդ, բայց չունեն խաղընկեր.

+ 500 դր/ժամ – “խաղընկեր” ծառայություն

Վճարելով ընդամենը 500 դրամ ավել մեկ ժամվա համար` մենք կհրավիրենք մեր մարզիկին, ով կընկերակցի Ձեզ բիլիարդ խաղալիս: *

* “խաղընկեր” ծառայությունից օգտվելու համար պատվիրել սեղանը և ծառայությունը նախօրոք

Billiard Club Bilibom