Խաղաձողերի վարձույթ
Նորություններ
Մենք 5 տարեկան ենք!
Հարգելի ընթերցողներ… Ուրախ ենք տեղեկացնել Ձեզ,...
Նոր տեսաֆիլմեր
Բիլիարդ-արտ բաժնում ավելացվել են նոր տեսաֆիլմեր: Ցանկանում...
Սովորում ենք խաղալ
Բիլիարդ-արտ Տեսաֆիլմեր բաժնում ավելացվել է նոր բաժին` Սովորում...
Լոգին`
Գաղտ.`
Չե՞ք հիշում
 
Գրանցում
ԲԻԼԻԲՈՄ քարտ
Առանց կայքի ղեկավարության նախնական համաձայնության արգելվում է նյութերի ամբողջական կամ մասնակի կրկնօրինակումը:
© 2023 "Բիլիբոմ" ակումբ
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Հարգելի այցելուներ!

Ուրախ ենք ողջունել Ձեզ Բիլիբոմ Ակումբին նվիրված կայքում: Հուսով ենք` մեր պատրաստած նյութերը Ձեզ կհետաքրքրեն, և Դուք կհյուրընկալվեք մեր ակումբում, որպեսզի համոզվեք. ԲԻԼԻԲՈՄ ակումբը արժանի է Ձեր ժամանակին և ուշադրությանը:

Ակումբը հիմնադրվել է 2005 թվականին. գտնվում է Կոմիտաս 51 հասցեում: Տեղը մեր ակումբի համար ընտրել ենք ադմինիստրատիվ շենքի 2-րդ հարկում` քաղաքի աղմուկից և փոշուց հեռու, 300 քմ տարածքի վրա:

Դուք միշտ կարող եք պատվիրել սեղան Ձեզ հարմար ժամի` զանգահարելով (010) 23 03 98:

Մենք աշխատում ենք ամեն օր, ժամը 11:00-ից մինչև վերջին այցելուն:

ԲԻԼԻԲՈՄ-ը հետաքրքիր բիլիարդ ակումբ է, և ապահովում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բիլիարդի սիրահարներին`

  • 6 պրոֆեսիոնալ բիլիարդի սեղան` երեք 12 ֆուտանոց, մեկ 10 ֆուտանոց ընդհանուր սրահում և երկու 12 ֆուտանոց VIP սրահներում;
  • հանգիստ մթնոլորտ;
  • հարմարավետ բար` խմիչքների մեծ ընտրանիով;
  • բիլիարդ սովորելու հնարավորություն;
  • կարգավորվող ջերմաստիճան;
  • անվճար ավտոկանգառ:

Եվ սա դեռ ամենը չէ:

Մենք ընտրել ենք հանրահայտ "BILIJARDAI" ֆիրմայի սեղանները: Սա այն հազվագյուտ եվրոպական ֆիրմաներից է, որի սեղանները հավաքվում են հենց Եվրոպայում, այլ ոչ թե Չինաստանում: Այս սեղանների վրա են անցկացվում հեղինակավոր առաջնություններ. Եվրո Տուր "Brunswik Lithuanian Open", Ռուսական Պիրամիդայի աշխարհի երկրորդ առաջնություն, Best of East, Ռուսական Պիրամիդայի Եվրոպայի հինգերորդ առաջնություն և այլ միջազգային առաջնություններ:

Բոլոր պարագաները և սարքավորումները ձեռք են բերվում ստուգված ընկերություններից:

Բիլիարդի սեղանների համար նախատեսված ամենալավ սալիկներն արտադրվում են Իտալիայում` բնական քարից (արդեզիա): Այս քարը շատ ամուր է և լավ հղկվում է: Մեր սեղանների վրա հենց այս քարերից են տեղադրված:

Մեր բոլոր սեղանների վրա դրված է մահուդ` Iwan Simonis և հանրահայտ բելգիական խաղագնդեր "Aramith PREMIER": Խաղագնդերը մաքրվում են ամեն օր:

Բիլիարդի խաղաձողը առանձին թեմա է: Փայտանյութի ընտրությունն ու նախապատրաստումը, դարավոր տեխնոլոգիաները, սերնդեսերունդ փոխանցվող գաղտնիքները, գործին փիլիսոփայորեն մոտենալը, եթե կուզեք` վարպետի ընկալումը - այս ամենը թույլ է տալիս դիտարկել բիլիարդի "ճիշտ" խաղաձողը որպես արվեստի իսկական գործ: Մենք ընտրել ենք այնպիսի հանրահայտ ֆիրմաների խաղաձողեր, ինչպիսիք են` "Cuetec", "Optitec", "Porter", "Kaiser".

Ցանկության դեպքում Դուք կարող եք թողնել Ձեր խաղաձողը ակումբում: Առանձին անկյունում նախատեսված է պահոց, որտեղ բոլոր խաղաձողերը պահվում են փակի տակ: Եթե Դուք ունեք անձնական խաղաձող, կարող եք օգտվել այդ ծառայությունից: Ակումբի անդամների համար դա անվճար է:

Ակումբում գործում է "ԲԻԼԻԲՈՄ քարտ համակարգը":

Բիլիարդի պարագաների խնամքն ամենօրյա գործընթաց է: Աշխատողն իր աշխատանքային օրը սկսում է ստուգելով սեղանները, խաղաձողերը, խաղագնդերը և հարկ եղած դեպքում կարգի է բերում դրանք:

Մեր ակումբում ներդրված է համակարգչային հատուկ ծրագիր, որը պատրաստվել է մեր պատվերով: Սա ամբողջովին մեքենայացնում է մեր աշխատանքները. սեղանների բացում, փակում, ժամավճարի հաշվում, բարի պատվերների գրանցում, պահեստի հաշվարկ, աշխատողների աշխատավարձերի հաշվարկ և այլն: Սա ապահովում է արդյունավետ հսկողություն, նվազագույնի է հասցնում աշխատողների սխալվելու հավանականությունը, և ամենակարևորը` ակումբի այցելուն վճարելիս ստանում է տպված կտրոն, որում առկա է այն ամենի ցուցակը, ինչի համար նա վճարում է:

Ակումբում տեղադրված է ավտոնոմ բենզինային էլեկտրոսնուցիչ, որը հնարավորություն է տալիս չընդհատել խաղը էլեկտրամատակարարման բացակայության և հոսանքի տատանումների ժամանակ:

Մեզ մոտ միշտ ցուցադրված է թեմատիկ նկարների շարք, որը մեր կարծիքով և’ հետաքրքիր է, և’ հանգստացնող: Նկարներն անընդհատ թարմացվում են: Ակումբում ցուցադրված նկարները նաև վաճառվում են, իսկ ցանկության դեպքում կարող եք պատվիրել Ձեր ճաշակին համապատասխան:

Ակումբում տեղադրված է տեսահսկման համակարգ: Սա սկզբում խոսակցությունների և դժգոհությունների առիթ տվեց: Կարծիքներ կային, որ դա կոռեկտ չէ: Բայց մենք այդպես չենք մտածում, այլ` հակառակը: Խոսակցությունները ձայնագրվում են միայն բարի մոտ, իսկ մնացած տեսախցիկները ձայնագրում են միայն պատկերը: Մենք գնացել ենք այս ծախսերին ոչ միայն մեր անվտանգության համար: Հետագայում տեսախցիկներ կտեղադրվեն նաև ավտոկանգառում:

Ակումբում ձևավորվել է վարվեցողության որոշակի նորմեր, և հնարավոր է որոշ այցելուների արգելվի մուտք գործել ակումբ` առանց որևէ բացատրության:

Billiard Club Bilibom